Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է 1992-1998 թթ. խորհրդարանի փոխնախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը։ Նա անդրադարձել է Հայաստանի և ԼՂ անվտանգության խնդիրներին, մեկնաբանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունները։
- Խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի հարցը պե՞տք է ներառված լինի, թե՞ դա այլ քննարկման առարկա է և պետք է լրիվ առանձին բանակցել։
- Չգիտեմ։ Ավելի շուտ՝ կարող եմ ասել, որ այժմ՝ այս պայմաններում, այս վիճակում, խաղաղության պայմանագիրը ոչինչ չի տալու։ Դա դարձել է իդեա-ֆիքս, լոզունգ։ Խաղաղության պայմանագիրը գոյություն չունեցող մի բան է, որով բոլորն ապրում են։ Ինքը գոյություն չունի՝ Գոդոյին սպասելով...Հորինվել է, հորինվածք է, դարձել է կաղապար և մորմոք։ Այս աշխարհում ճիշտ է «պաուզաներով» աշխատելը, առաջ չընկնելը։ Մենք իրավունք չունենք Հայաստանը դարձնել Ռուսաստանի և Արևմուտքի առճակատման թատերաբեմ, Ռուսաստան-Արևմուտք արյունալի հակամարտության մեջ դառնալ փոքր հայկական գործոն, որ ցանկացած ժամանակ կարող են դուրս շպրտել ու վերջում ներողություն խնդրել։ Մենք պետք է զբաղվենք մեր հասարակության կոնսոլիդացմամբ՝ իշխանության վերահսկողությունը մեծացնելով։ Խորհրդարանը պետք է նոր ուժ հավաքի, պետք է զբաղվի գրեթե բոլոր հարցերով։ Եվ անում է։ Աստիճանաբար։ Օտարվածության ժամանակաշրջանն անցավ։ Ինձ շատ դուր եկավ, որ վերջերս խորհրդարանի մի քանի պատգամավոր գնացել էին Գյումրի՝ ավտոմեքենաների մաքսազերծման հետ կապված։ Հրաշալի քայլ էր դա։ Գովում եմ։ Անընդհատ պետք է գնալ դեպի ժողովուրդը և հասկանալ հոգսերը։
Մանրամասները՝ տեսանյութում։