Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։ Նա անդրադարձել է Հայաստանի տնտեսական հարցերին, խոսել կոմունիկացիաների ապաշրջափակման ռիսկերի և օգուտների մասին։
«Ընդհանուր առմամբ, ինտեգրացիան դրական երևույթ է։ Սա այլընտրանք չունեցող զարգացում է, և աշխարհի տարածաշրջանները, տնտեսությունները մոտենում, փոխսերտաճում, ազատականացվում են և այլն։ Բայց այստեղ կա շատ կարևոր, սկզբունքային նրբություն։ Չի կարող լինել տարածաշրջանային իմաստով արդյունավետ տնտեսական ինտեգրացիա, եթե դա մեկ կամ երկու կողմի շահերի վերադասությամբ, գերադասությամբ պարտադրվում է մյուս կողմին։ Թուրքիան և Ադրբեջանը, տարածաշրջանում ունենալով ռազմական դոմինանտություն, հիմա ակնհայտ կերպով և նաև չմոռանալով ուժի սպառնալիքը՝ մեզ ուզում են հարկադրել, մեզնից քերել ապաշրջափակում։ Անհասկանալի է՝ այդ անվան տակ ինչ են ուզում»։
Մանրամասները՝ տեսանյութում։