Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է քաղաքագետ Հարություն Մկրտչյանը։ Նա անդրադարձել է հայ ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերին, խոսել Ղարաբաղյան կոնֆլիկտի հնարավոր լուծումներից։
- Ձեր կարծիքով հայ-ադրբեջանական հարաբերություննեի կարգավորումն ու Արցախի հարցը պետք է նույն փաստաթղթում ներառված լինե՞ն, թե՞ դրանք հարկավոր է տարանջատել։
- Նորից պետք է տեսնենք պաշտոնական Ստեփանակերտն ինչ դիրքորոշում ունի։ Բայց զուգահեռ պետք է ՀՀ-ն Ադրբեջանի հետ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն առանձին կարգավորի։ Ադրբեջան-Արցախ հարաբերությունները պետք է կարգավորվեն Ադրբեջան-Արցախ բանակցությունների արդյունքում։ ՀՀ-ն պետք է խնդիր դնի իր 29.800 քառակուսի կիլոմետր սուվերեն տարածքը պաշտպանելու, որպեսզի Ադրբեջանը ճանաչի այդ տարածքը։ Պետք չէ վախենալ այդքան չարչրկված տարածքային ամբողջականությունից ու չգնալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման։ Ես միշտ ասել եմ՝ եկեք ճանաչենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ադրբեջանական կողմին տանք Լեռնային Ղարաբաղ՝ էթնիկ 120 հազար հայ բնակչությամբ, և տեսնենք՝ Ալիևն ի՞նչ է անելու։
Մանրամասները՝ տեսանյութում։