Radar Զրույց

Ալիևին ասել են, որ արտատարածքային միջանցքն անընդունելի է. Գայանե Աբրահամյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia -ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ նախագահ, ԱԺ նախին պատգամավոր Գայանե Աբրահամյանը։ Նա անդրադարձել է Արցախի և Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումներին։

- Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացը ո՞ր ուղղությամբ է գնում։

- Ալիևի հայտարարությունը, որ 2023 թվականը բեկումնային է լինելու հայ-ադրբեջանական հարաբերությունների հարգավորման առնչությամբ ուղղված էր Ռուսաստանին, թե դուք ի՞նչ եք մեզ տալու դրա դիմաց։ Այսինքն՝ ես պատրաստ եմ բեկումնային քայլի, բայց սպասում եմ ձեր առաջարկին։ Եվ այդ առաջարկն, այնուամենայնիվ, պտտվում է Սյունիքի արտատարածքային ճանապարհ կոչվածի շուրջ։ Ինչո՞ւ է Ալիևը այս խնդիրը փորձում լուծել բացառապես ռուսական բանակցային սեղանի շուրջ։ Որովհետրև իրեն եվրոպական բանակցային սեղանի շուրջ շատ հստակ ասել են, որ դա անընդունելի է։

Մանրամասները՝ տեսանյութում։