Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անի Խաչատրյանը։ Նա անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական կյանքին, ինչպես նաև Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին։
- Ընդդիմությունը հիմա էլ է խոսում նոր ընտրությունների մասին։
- Նույնիսկ Հայաստանի համար վերջին երկու ամսվա ամենածանր վիճակում նրանք նորից ընտրություններից են խոսում։ Իրենք չեն խոսում ելքերից։ Գաղտնիք չէ, և խորհրդարանական երկու ուժերը չեն էլ թաքցրել, որ իրենք արտաքին քաղաքական տերեր ունեն, որոնք Հայաստանում արդեն իսկ իրենց տեղը զիջում են ավելի լուրջ խաղացողների։ Եվ դրա համար փորձում են իրենց վերջին ճիգերն օգտագործել։ Նոր ուժեր են «ծլում» մեջտեղում՝ նորից նույն տերերի կողմից։ Իրենք իրար հետ են կռիվ անում, թե որ մի ուժն է այս պահին ավելի ընկալելի Պուտինի կողմից, որ մեկը կստանա այդ «դաբրոն»։ Ու, կարծես, իրենց արտաքին քաղաքական տերը փորձում է ներքաղաքական ուժեր ստեղծել։
Մանրամասները՝ տեսանյութում։