Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։ Նա անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների և Արցախի հարցի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներին։
- ՌԴ ԱԳ նախարարը երկուշաբթի օրը Բաքվում կլինի։ Հատկանշական է, որ այց այցը հաջորդում է մյունխենյան համաժողովին։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների բանակցային գործընթացում ի՞նչ տեղաշարժ կլինեն։ Ռուսական կողմն ինչպե՞ս կդիրքավորվի։
- Ռուսաստանի վարած քաղաքականությանության առանցքում կոնֆլիկտը չլուծելն է։ Սա է իրենց կոնցեպտը։ Որքան չի լուծվում կոնֆլիկտը, այնքան իրենք պահում են իրենց ազդեցությունը թե Հայաստանի, թե Ադրբեջանի, թե Արցախի վրա։ Եթե ամբողջությամբ վերծանենք ռուսական քաղաքականության պատկերցումները Արցախի հակամարտության ներկայիս հանգրվանի վրա, Հայաստանից պահանջում և ակնկալում են, որ ՀՀ քաղաքացիները ազատ ելումուտ ունենան Լաչինի միջանցքով Արցախ, իսկ Ադրբեջանի քաղաքացիները՝ Մեղրիով Նախիջևան, բայց վերահսկողությունն իրականացնեն իրենք։
Մանրամասները՝ տեսանյութում։