Radar Armenia -ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։ Նա անդրադարձել է Հայաստանի և ԼՂ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։
- Նախ կցանկանայի անդրադառնայիք դիտորդների շուրջ ռուսական կողմի արձագանքներին. պաշտոնական Մոսկվան քննադատություն էր հնչեցրել այս կապակցությամբ։
- Այո, մենք լսել ու նաև ներկայացրել ենք, կոմունիկացրել ենք մեր դիրքորոշումը, և դա ավելի քան հստակ է։ Կարծում եմ՝ ՀՀ կառավարությունը լուծում է Հայաստանի առջև դրված խնդիրները՝ սպասարկելով ՀՀ շահը, որը պահանջում է ապահովել Հայաստանի անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը։
- Ռուսական կողն էլ ասում է՝ ՀԱՊԿ դիտորդներ կուղարկենք, չուզեցիք։
- Ո՞ւր կուղարկեն։ Դա էլ է հարց։ Այդ հարցը տալիս ենք, ասում ենք՝ ու՞ր։ Ասում են՝ Հայաստան։ Ասում ենք՝ շատ լավ, Հայաստանը ենթարկվե՞լ է ագրեսիայի, Հայաստանի տարածքների մի հատվածն օկուպացվա՞ծ է Ադրբեջանի կողմից՝ 2021-ի մայիս, 2021-ի նոյեմբեր, 2022-ի սեպտեմբեր։ Ասում են՝ գիտեք, այդտեղ կարծում ենք սահմանային… Ասում ենք՝ չէ, այդպես չէ։ Հիմա հակադարձ հարց՝ իսկ դուք գիտե՞ք՝ որոնք են ՀԱՊԿ -ի, որին անդամ ենք ու եք, սահմանները։ Ես ասում եմ՝ գամ ձեզ պաշտպանեմ։ Ասում ես՝ շատ լավ, ո՞րտեղ պաշտպանես։ Ասում ես՝ այդտեղ մի տեղ այդ սահմանին... Ասում եմ՝ բայց ի՞նչն ես պաշտպանելու, եթե չգիտես՝ ուր ես գալիս։
- Այսինքն, ԵՄ-ն գիտի՝ սահմանը որն է, ՀԱՊԿ-ը՝ ո՞չ։
-Իհարկե, եթե դիրքորոշում է հայտնում, որ տեղի ունեցած ագրեսիան ՀՀ տարածքի օկուպացիա է, և սա հստակ դիրքորոշման արտահայտում է. երբ ասվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմաններն ընդունվում են այնպիսին, ինչպիսին դրանք Ալմա-Աթայի հռչակագրով էին սահմանված։ Մենք հստակ գիտենք, որ սա սահմանում է։ Այստեղ կա և գնահատական, և դիրքորոշման արտահայտում, որը թույլ է տալիս դրա հիման վրա քայլեր անել։
Մանրամասները՝ տեսանյութում։