Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը։ Նա անդրադարձել է Մյունխենյան հանդիպումներին, ապա Հայաստանի և ԼՂ-ի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ դիտարկումներ ներկայացրել։
- Հայաստանի իշխանությունները դրական են արձագանքել ինչպես արևմտյան, այնպես էլ ռուսական առաջարկներին։ Ընդդիմությունը հարցադրում է անում՝ մենք Արևմուտք ենք գնու՞մ, թե՞ Ռուսաստան։ Դուք տեսնու՞մ եք հակասություն այստեղ։
- Խնդիրը սա է. Ռուսաստանն ասում է՝ ինչու՞ ես դիմում Արևմուտքին, ես կկարգավորեմ, ես եմ երաշխավորը․ եռակողմ փաստաթղթից սկսած մինչև տարածաշրջան՝ այդ ամենն իմ կենսական շահերի գոտին է։ Այս պարագայում Հայաստանն ասում է՝ լավ, համաձայն եմ, ուզու՞մ ես դու կարգավորես, քո զորքն է կանգնած, Արցախն ասում է՝ ուզում եմ Ռուսաստանը կարգավորի, ես էլ եմ համաձայն։ Բայց երբ Հայաստանը համաձայնեց, դրանից հետո կարգավորման որևէ ճանապարհ տեսա՞ք ռուսական տարբերակով։ Բա այդ նույն բանը գնաց Սոչիում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 15 կետերին համաձայն է։ Բա ու՞ր կորան այդ կետերը։ Այդ 15 կետը ռուսները չէի՞ն առաջարկել։ Բա ինչո՞ւ մեր համաձայնությունից հետո դրանց հետ չհամաձայնեց Ադրբեջանը։
Մանրամասները՝ տեսանյութում։