Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։ Նա անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, խոսել ընդդիմության փողոցային պայքարի արդյունավետության մասին։
- Խորհրդարանական ընդդիմությունը դադարեցրել է փողոցային պայքարը, թեև Իշխան Սաղաթելյանն ավելի վաղ խոսում էր պայքարի նոր փուլի մասին։ Այլևս փողոց դուրս չե՞ք գալու։ Համակերպվե՞լ եք ստեղծված իրավիճակի հետ։
- Ի սկզբանե մեր պայքարի թիրախը, նպատակը Արցախն էր, արցախապահպանությունը, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ամրագրումը, միակողմանի զիջումներ թույլ չտալը։ Կարծում եմ՝ հանրության սթափ հատվածը հասկացավ, որ այդ պայքարն օգնեց, որովհետև և՛ Թուրքիայում, և՛ Ադրբեջանում հասկացան, որ հայ ժողովուրդը պատրաստ չէ հենց այնպես միակողմանի, անիմաստ և վտանգավոր զիջումներ անել։
Մանրամասները՝ տեսանյութում։