Radar Զրույց

«Մենք միայնակ չենք կարող լուծել Արցախի խնդիրը». Հովիկ Աղազարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Մենք միայնակ չենք կարող լուծել Արցախի խնդիրը». Հովիկ Աղազարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Նա անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, խոսել Արցախի հարցի լուծման ուղղիների մասին։ Պատգամավորի կարծիքով՝ Հայաստանը միայնակ չի կարող լուծել Արցախի հարցը։

- Լաչինի միջանցքի հարցի լուծման բանալին Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի՞, թե՞ Արևմուտքի ձեռքում է։

- Այստեղ ամենամեծ դերակատարությունը պետք է ունենա Ռուսաստանը։ Եվ այնպես չէ, որ նրանք ոչինչ չեն անում, իրենց համար էլ հեշտ չէ։ Պետք չէ միանշանակորեն մեղադրել ռուս խաղաղապահներին, բայց 70%-ը Ռուսաստանի, 30-ը՝ մեր և միջազգային հանրության ձեռքում է։ 

- Ի՞նչ ենք ակնկալում միջազգային հանրությունից։

- Միջազգային հանրությունը պետք է սանկցիաներ կիրառի Ադրբեջանի դեմ։

- Իրատեսական համարում ե՞ք, որ կկիրառի։

- Միջազգային հանրությունը չի կարող աչք փակել։ Բա «քաղաքակրթություն» գեղեցիկ բառը բոլորիս է վերաբերում։ Թող լուծում գտնեն։ Ալիևն անընդհատ ասում էր՝ Արցախի հարցը լուծված է։ Բա ո՞ւր է, որ լուծված է, ինչու՞ ես շրջափակել։ Ինչպես ասացի, սա միայն մեր հարցը չի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական