Radar Զրույց

Ռուսները մինչև վերջ կռիվ են տալու, որ ՄԱԿ խաղաղապահներ չլինեն. Միքայել Հայրապետյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «Radar զրույց» հաղորդաշարի հյուրն է հանրային գործիչ Միքայել Հայրապետյանը։ Նա անդրադարձել է տարածաշրջանում տիրող իրավիճակին, Հայաստանի և Արցախի շուրջ զարգացող գործընթացներին։

- Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում ՄԱԿ խաղաղապահների տեղակայումը ռուսական կողմն իրատեսական չի համարում՝ նշելով, որ ռուս խաղաղապահները իրականացնում են իրենց գործառույթները։ Ո՞ր դեպքում Ադրբեջանն ու ՌԴ-ն համաձայնություն կտան սրան։

- Ռուսաստանը միշտ էլ ցանկացած բանի համաձայնել է միայն այն դեպքում, երբ չի կարողացել դրա դեմն առնել։ Միայն այդ դեպքում կհամաձայնի։ Կարծես, թե մենք էլ ենք անձնական հարաբերություններում այդպիսին։ Այնպես որ, Ռուսաստանը երկու ոտքը մի կոշիկի մեջ է դնելու և պնդելու է, որ չլինեն։ Ես չեմ էլ կարծում, որ կլինեն՝ լրջորեն այնպես, ինչպես մենք կուզենայինք, որ լինեին։ Ռուսները մինչև վերջ կռիվ են տալու, որ չլինեն։ Իրենց ձեռք չեն տալիս, որովհետև տեսականորեն հասկանում են, որ առաջին քայլը սա է, որից հետո կիսազինված ներկայություն կլինի, հետո զինված։ Դա նշանակում է, որ Ռուսաստանի ոտքի տակից Հարավային Կովկասն ուղղակի հանում են։ ՌԴ-ն Հարավային Կովկասում մեկ թաթի վրա է կանգնած, և դա Հայաստանն է։ Պատկերացրեք, որ դա էլ ոտքի տակից գնա։ Այնպես որ, Ռուսաստանը դիմադրելու է։

Մանրամասները՝ տեսանյութում։