Radar Զրույց

«Հայկ Մարությանի հեռանալուց հետո շատ արդյունավետ աշխատանք ենք տարել». Խաժակյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «Radar զրույց» հաղորդաշարի հյուրն է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի խորհրդի նախագահ Դավիթ Խաժակյանը։ Նա անդրադարձել է Երևանի ավագանու ընտրություններին, ներքաղաքական կյանքին և Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակին։

- Ձեր կուսակցությունը հայտարարել է, որ Երևանի ավագանու 2023թ. ընտրություներին դուք եք գլխավորելու «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը։ Մամուլում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, որ Երևանու ավագանու ընտրությունները կարող են արտահերթ լինել․ ի՞նչ կասեք այս առնչությամբ։

- Կլինեն դրանք արտահերթ, թե հերթական, որևէ սցենար չեմ բացառում, որովհետև իրավիճակն այնպիսին է, որ երկու դեպքն էլ հնարավոր է։ Մենք որոշել ենք մասնակցել, որովհետև 2017 թվականից ներգրավված ենք Երևանի ավագանում. սկզբում՝ «Ելք» դաշինքի շրջանակներում, այնուհետ՝ ՔՊ և «Հանրապետություն» կուսակցությունների հետ «Լույս դաշինքով»։ Շարունակում ենք տեսնել և խնդիրների լուծումներ առաջարկել քաղաքային մակարդակում։ Ուստի մասնակցությունը լինելու է պարտադիր։ Ձևաչափային հարցերը հստակեցնելու համար դեռևս ժամանակ ունենք, երբ ազդարարվեն ընտրությունները։ Բայց, ընդհանուր առմամբ, տեսնում եմ, որ ընդհանուր քաղաքական դաշտում շատ քիչ ուժեր կան, որոնք քաղաքային մակարդակում ասելիք ունեն։ Որտեղ ոչ թե քաղաքական հայտարարություն ես հնչեցնում, այլ կոնկրետ աշխատանք է կատարվում։ Հիմա ես չեմ պատկերացնում՝ այն ուժերը, որոնք այսքան ժամանակ հայրենիքի «փրկությամբ» էին զբաղված և այդ թունոտ խոսույթն էին տարածում մարդկանց մեջ, ինչպե՞ս են գալու և խոսեն քաղաքային խնդիրներից։ Դա իրենց չի հետաքրքրում, իրենց հետաքրքրում է խլել իշխանությունը։ Մեր պարագան բոլորովին այլ է․ տրամադրված ենք լուծել քաղաքային խնդիրները։ Եվ այս վերջին ժամանակահատվածում շատ արդյունավետ աշխատանք ենք տարել, մանավանդ, երբ Հայկ Մարությանը հեռացավ։ Այդ աշխատանքը պատրաստվում ենք բազմապատկել և ավելի մեծ արդյունքներ գրանցել։ 

Մանրամասները՝ տեսանյութում։