«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լևոն Եղիազարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Քոչարյանի «Հայաստան» խմբակցությունում սկսվել է մինչև քոք մաշվելու գործընթացը։
Ինչքան ժամանակ է, որ ակտիվ չեն «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամները և ղեկավար Վահե Հակոբյանը։ Ավելին, նրա անդամներից Մխիթար Զաքարյանը հրապարակային ներողություն խնդրեց վարչապետից՝ անցած տարվա Մեղրիի միջադեպի համար։ Կարծում եմ՝ նույնը կանեն Սիսիանի և Գորիսի համայնքապետերը։ Շրջանառվում են լուրեր, որ Չարչյանը նույնպես դուրս կգա խմբակցությունից։
Դաշնակները երեկ ուղիղ խոսքով Քոչարյանին ասացին, որ այսուհետ չեն ընդունելու նրա առաջնորդությունը։
Նույն վիճակն է խորհրդարանից դուրս՝ իրար միս են ուտում։
Քոչարյանը առայժմ հսկում է մի քանի հոգու, որոնք տարիներ շարունակ սնվել են նրանից։
Սպասենք զարգացումների։
Շուտով ամեն ինչ կպարզվի»։