Երկուշաբթի, 29 Մայիսի 2023

USD383.22

EUR408.47

RUB4.73

Երևան 18 ℃

Рус Eng

ՔՊ խմբակցությունը հանդիպել է Վահագն Խաչատրյանի հետ

Քաղաքական

1 Փետրվարի 2022, 16:45

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր հանդիպել է իշխանության նախագահի թեկնածու, ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանի հետ։
Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Խաչատրյանը նախագահի իրենց թեկնածուն է, դիտարկվել է ևս 5-6 հոգու թեկնածություն։

Սիմոնյանը հերքել է լուրերը, թե Վահագն Խաչատրյանին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է առաջադրել. «Պարոն Սուքիասյանը վարչության քննարկումների չի մասնակցել և չի մասնակցում, քանի որ վարչության անդամ չի հանդիսանում։ Այլ թեկնածուների անուններ ևս քննարկվել են, երկար է եղել, տարբեր փաստարկներ են բերվել, որից հետո որոշում է կայացվել Վահագն Խաչատրյանին առաջադրելու»։

Նրա խոսքով, Խաչատրյանը շատ լավ թեկնածու է. «Իր անցած ճանապարհով, պարկեշտությամբ շատ համապատասխանում է և բավականին լավ կիրականացնի այն պարտականությունները, որ նախատեսվում են»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա. Միջազգային ճգնաժամային խմբի անդրադարձը

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել