ՔՊ-ում բուռն քննարկումներ են նախագահի թեկնածության շուրջ. «Հրապարակ»
Մամուլ
28 Հունվարի 2022, 10:40«Իշխող թիմում ՀՀ նախագահի առայժմ մեկ անուն է շոշափվում՝ Արայիկ Հարությունյանի անունը, սակայն այս թեկնածությունն արդեն իսկ հանրային սուր քննադատության է արժանացել եւ ՔՊ թիմում էլ են դեմ նրան: ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը Քաղպայմանագրում միանշանակ չեն ընդունել: Չնայած խմբակցությանը դեռեւս պաշտոնապես չի ներկայացվել Հարությունյանի թեկնածությունը, բայց ՔՊ վարչությունում օնլայն քննարկումներ են անում եւ տարաձայնություններ կան այս թեկնածության շուրջ:
Թիմում այլ թեկնածուներ են փնտրում, բարձրացնում են Արարատ Միրզոյանի, Ալեն Սիմոնյանի, անգամ Արամ Սարգսյանի թեկնածությունն են առաջադրում, սակայն Փաշինյանը հակված է նշանակել մեկին, որի հավատարմությանն ու հնազանդությանը կասկածելու առիթ այս 4 տարիներին երբեւէ չի ունեցել, իսկ նման մարդիկ մատների վրա հաշված են»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն