Ժամանց

Քիմ Քարդաշյանի կարողությունն ավելացել է 50%-ով

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ հեռուստաաստղի կարողությունն աճել է $600 միլիոնով՝ հասնելով $1,8 միլիարդի։ Վերջին ներդրումային փուլում ընկերությունը ներգրավել է $240 միլիոն եւ ստացել $3,2 միլիարդ գնահատում։ Ապագայում Skims-ը կարող է քննարկել IPO անցկացնելու հնարավորությունը։ Skims-ը հիմնադրվել է երեք տարի առաջ, ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրենն է Յենս Գրիդը։ Forbes USA-ի տվյալներով՝ Քարդաշյանին է պատկանում բաժնետոմսերի մոտ 35%-ը (շուրջ $900 մլն): Նրա ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից։