Քարվաճառում ձնաբքի պատճառով ադրբեջանցի զինծառայողներ են մոլորվել
Հասարակություն
29 Հունվարի 2022, 17:03
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառի շրջանում եղանակային պայմանների կտրուկ փոփոխության և ձնաբքի պատճառով ադրբեջանցի չորս զինծառայող մոլորվել է:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի, միջոցներ են ձեռնարկվել ավագ լեյտենանտ Բագիր Ֆուադ Ալլահվերդիին, կրտսեր սերժանտ Հուսեյնով Ջավադ Ռաուֆին, շարքայիններ Հուսեյնով Մաշալլահ Ռովշանին և Քարիմով Յասին Յավերին հայտնաբերելու ուղղությամբ:
Որոնողական աշխատանքների արդյունքում հունվարի 29-ի առավոտյան հայտնաբերվել են կրտսեր սերժանտն ու շարքայինները: Նրանց տեղափոխել են Քարվաճառի զինվորական հոսպիտալ։
Որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում ավագ լեյտենանտի հայտնաբերման ուղղությամբ:
Հետևեք մեզ Telegram-ում