Մշակույթ

Քանյե Վեսթը Բիլլի Այլիշից պահանջում է ներողություն խնդրել

Ռեփեր, դիզայներներ Քանյե Վեսթը շարունակում է հանրային «մենամարտեր» կազմակերպել սոցցանցերում։ Արտիստն Instagram-ում գրառում է կատարել՝ երգչուհուց պահանջելով ներողություն խնդրել Ատլանտայում իր համերգի ժամանակ Թրևիս Սքոթին իբր վիրավորելու համար։

«Բիլլի, մենք սիրում ենք քեզ, խնդրում եմ՝ ներողություն խնդրեք Թրավից (Թրևիս Սքոթ) և զոհերի ընտանիքներից», - սկսել է ռեփերը: «Ոչ ոք չէր ցանկանում, որ դա տեղի ունենա (խոսքը Astroworld փառատոնի ողբերգության մասին է): Թրավը չգիտեր, թե ինչ է կատարվում, երբ նա բեմում էր: Եվ նա վիրավորվեց կատարվածից։ Եվ այո, Թրավն ինձ հետ կլինի Coachella-ում (երաժշտական ​​փառատոն), բայց հիմա ինձ պետք է, որ Բիլլին ներողություն խնդրի»,-գրել է Վեսթը:

Դրանից հետո երգչուհին Քանյեին պատասխանել է մեկնաբանություններում. «Ես ոչ մի բառ չեմ ասել Թրևիսի մասին։ Պարզապես օգնում եմ երկրպագուին»: Հիշեցնենք, որ ելույթի ժամանակ Բիլլի Այլիշը նկատել էր մի աղջկա, որը տեղում անշարժացած կանգնած էր։ Հետո երգչուհին դադարեցրել էր շոուն ու բժիշկներին օգնության կանչել։ Դրանից հետո աստղը բոլոր ներկաներին խնդրել էր հանգստանալ, խորը շունչ քաշել և անհրաժեշտ հեռավորության վրա լինել միմյանցից՝ վատ դեպքերից խուսափելու համար։