Շաբաթ, 10 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 22 ℃

Рус Eng

Քաղաքականության մեջ ձախողումն սկսվում է անպատասխանատու խոսքից

Սոցցանցեր

2 Փետրվարի 2022, 9:48

ՀՀ ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ինչպես առօրյա կյանքում, քաղաքականության մեջ էլ ձախողումն սկսվում է անպատասխանատու խոսքից, երբ սուտը խոստովանելու և իրականություն վերադառնալու փոխարեն ընտրվում է կեղծիքը նոր կեղծիքով կոծկելու աճպարարությունը։ Մենք դրա ականատեսն ենք եղել և յուրաքանչյուրս մեր չափով լռել։ Հաշիվ պահանջելու իրավունք միայն առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ունի, որովհետև թե՛ իշխանության տարիներին, թե՛ որպես գիտնական-ուսումնասիրող-քաղաքագետ, թե՛ իբրև ընդդիմադիր գործիչ, երբեք ճշմարտության դեմ չի մեղանչել։ Մնացածներս, ով երբևէ քաղաքականության մեջ է եղել կամ քաղաքագիտության, տեղեկատվա-քարոզչական դաշտում և համակերպվել, այդ թվում՝ ինքս, կոլեկտիվ ստախոսության մասնակիցներ և իրավիճակի համար պատասխանատու ենք։ Մեկը՝ սցենարիստ, երկրորդը ռեժիսոր է եղել, մյուսները՝ դերակատար, հարյուր հազարավորները՝ հանդիսատես։ Բայց տապալված «ներկայացման» համար կլակյոր-ծափահարողներն էլ են մեղավոր»։

Հետևեք մեզ Telegram-ում