Պորոշենկոն հրաժարվել է պետական դավաճանության գործով ցուցմունք տալ
Միջազգային
31 Հունվարի 2022, 13:34
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն երկուշաբթի օրը եկել է Կիևի Հետաքննությունների պետական բյուրո՝ պետական դավաճանության գործով հարցաքննության, հայտնում է РИА Новости-ին։ Ավելի վաղ Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն հայտնել էր, որ Պորոշենկոն ցանկանում է խափանել հետաքննությունը և քաղաքականացնել գործընթացը պետական դավաճանության գործով, հետևաբար նրա նկատմամբ անձնական պարտավորությունների տեսքով ընտրված խափանման միջոցը չափազանց մեղմ է։ Պյոտր Պորոշենկոն Ուկրաինայի պետական բյուրոյում հարցաքննվելուց առաջ ասել է, որ դավաճանության գործով ցուցմունք չի տա, քանի որ մտադիր չի եղել մասնակցել «շոուին»։
Հետևեք մեզ Telegram-ում