Մամուլ

Սննդամեթերքն ու ալկոհոլային խմիչքները թանկացել են. «Ժողովուրդ»

Սննդամեթերքն ու ալկոհոլային խմիչքները թանկացել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.8%, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ 1.3% գնաճ:

Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2025թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.5-1.8%-ով, այդ թվում՝ համեմատաբար բարձր գնաճներ գրանցվել են Վանաձոր և Եղեգնաձոր քաղաքներում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1.5%-ով:

2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում հաճարի գինն աճել է 2.7%-ով, հացինը՝ 3.0%-ով, ալյուրինը՝ 4.8%-ով, հնդկացորենինը՝ 7.9%-ով, մակարոնեղենինը՝ 8.8%-ով, ոլոռինը՝ 9.2%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.9%, 0.1%, 0.2%, 2.5% 0.8% և 0.1%-ով:
Թռչնամսի գինը 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ աճել է 1.8%-ով, տավարի, խոզի, գառան մսերի գինը՝ 4.2%, 9.9% 13.5%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.5%, 1.0%, 0.2% և 2.9%-ով:

2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է մարգարինի և կարագի՝ 5.3% և 11.9%, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 1.6% և 1.1% գնաճ:

«Իշխան» ձկնատեսակի գինը 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ աճել է 13.7%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ 1.9%-ով:

2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ պահածոյացված կաթի գինն աճել է 1.1%-ով, պանրինը՝ 3.4%-ով, թարմ կաթինը՝ 5.7%-ով, կաթնաշոռինը՝ 7.2%-ով, մածունինը՝ 7.3%-ով, թթվասերինը՝ 8.6%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.9%, 0.8%, 2.0%, 2.0%, 2.3% և 2.8%-ով:

Արևածաղկի բուսական յուղի գինը 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ աճել է 15.0%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ 3.0%-ով:

2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ ձվի գինն աճել է 3.0%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.7%-ով:

2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ սուրճի գինն աճել է 10.7%-ով, շոկոլադինը՝ 12.2%-ով, կակաոյինը՝ 30.0%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.6%, 0.1% և 3.6%-ով:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 1.0% գնանկում, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ 1.6% գնաճ:

Ալկոհոլային խմիչքի և ծխախոտի գները 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում աճել են 4.3% և 8.5%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.4% և 0.2%-ով:

Բանջարեղենի ապրանքախմբում 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 7.8% գնանկում, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ 8.6% գնաճ»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական