Մամուլ

ԼՂ ներկայացուցչության շենքը հնարավոր է փակվի. «Ժողովուրդ»

ԼՂ ներկայացուցչության շենքը հնարավոր է փակվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին` դեկտեմբերի 11-ին, Արցախի ներկայացուցչության շենքում իրականացված խուզարկությունից հետո ArmLur.am-ի աղբյուրները փոխանցեցին մեզ, որ հնարավոր է՝ մինչև տարեվերջ փակեն կամ վերջնականապես խլեն շենքը Արցախի իշխանություններից։

Արցախի պաշտոնյաներից որևէ մեկը չմեկնաբանեց մեր տեղեկությունները, բայց և այնպես չբացառեցին, որ խուզարկությունից հետո, հնարավոր է, նաև փակեն շենքը։ Կլինի մինչև տարեվերջ, թե տարեսկզբին, իրենց է միայն հայտնի, բայց, այնուամենայնիվ, տհաճ անակնկալների Արցախի իշխանությունները սպասում են։

Արցախի պաշտոնյաները նաև չեն բացառում, որ կլինեն ձերբակալություններ։ Նրանք էլ են գիտակցում, որ առաջին թիրախը Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանն է։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Քննչական կոմիտեն խուզարկություն էր իրականացրել Երևանի Նաիրի Զարյան 17/Ա հասցեում գտնվող Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում։ Կոմիտեի գործողությունները սկսվել էին ժամը 11:00-ին և ավարտվել 16:30-ի սահմաններում։

Քրեական վարույթը, որի շրջանակում իրականացվել էր խուզարկության գործողությունը, նախաձեռնվել է 2025 թվականի հունիս ամսին։

Ինչպես հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը, այն կապված է ենթադրյալ տնտեսական հանցագործության հետ։

Փաստաբանը նաև նշել էր, որ հունիսից սկսված գործի շրջանակում, ըստ իր տվյալների, հարցաքննվել էր միայն «Արդշինբանկ» ՓԲԸ-ի տնօրենը։

Քննչական կոմիտեն նախօրեի խուզարկությունից առգրավել էր մեկ համակարգիչ և մի քանի այլ իրեր, որոնք տեղավորել էին կարմիր, փոքրիկ պայուսակում»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական