«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները նպատակ ունեն տապալել կաթողիկոսի հրավիրած եպիսկոպոսաց ժողովը:
Հիշեցնենք, որ նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն էր տարածել, որ «Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով կգումարվի եպիսկոպոսաց ժողով: Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, ի հետևումն նոյեմբերի 4-7-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում տեղի ունեցած քննարկումների, դեկտեմբերի 10-12-ը հրավիրվում է եպիսկոպոսաց ժողով՝ քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր»: Մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունը պետք է ամեն բան անի, որպեսզի այդ ժողովն իրականություն չդառնա:
Ինչպես հայտնի է, այսօր երեկոյան կաթողիկոսը վերադառնում է Մարսելից, ու չի բացառվում, որ հենց օդանավակայանում իրավապահները կաթողիկոսին «մեկուսացնեն»:
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ նման սցենար իրականացվեց Մասիսի համայնքապետի դեպքում, երբ հենց օդանավակայանի դռների մոտ իրավապահները ձերբակալեցին Դավիթ Համբարձումյանին»: