«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք տեղեկացանք, որ մոտ մեկ ամիս առաջ իրավապահները փակել են Գագիկ Ծառուկյանի ելքը երկրից` ՍԷԿՏ-ը (սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ): Այս արգելքը դրվել է նրա նկատմամբ մի հին` 2018-19-ին հարուցված քրեական գործով և անսպասելի է եղել բոլորի, այդ թվում` նրա պաշտպանների համար:
Ենթադրվում է, որ ՍԷԿՏ-ը փակել են, որ Ռուսաստան չմեկնի, և նախընտրական գործընթացները դանդաղեն:
Սակայն սա Ծառուկյանի նկատմամբ իշխանական «վերաբերմունքի» միակ դրսևորումը չէ: Նրա որդուն առաջադրված թույլ մեղադրանքով այժմ քննություն է գնում, այդ գործով անցնող բոլոր մյուս անձանց նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցներ են ընտրվել, իսկ Ծառուկյանի որդու նկատմամբ կալանքի և հետախուզման որոշումը դեռ պահպանվում է: Այս ամենին գումարած` մոտ 10 օր առաջ ՊԵԿ-ը կրկին ստուգումներ է սկսել «Շանգրի լա» խաղատանը․ հարկայինի տեսուչները ստուգում են ամեն մի ֆիշկան ու ամեն խաղադրույքը: Չնայած այս, ինչպես և այլ խաղատների հասույթն օնլայն կազինոների պատճառով անգամներով նվազել է»: