«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը գրությամբ դիմել է ԱԱԾ մեկուսարանի պետ Ռոբերտ Թամարյանին՝ խնդրելով իրեն տեղափոխել ԱԱԾ մեկուսարանում կալանքի տակ գտնվող Բագրատ սրբազանի և Միքայել սրբազանի խուց, որպեսզի ձերբակալված սրբազանների հետ կրի կալանքը։ Սակայն «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հաստատության ղեկավար կազմը մերժել է նրա դիմումը։
Նշենք, որ Վարդան Ղուկասյանի դեմ հարուցվել է չորս քրեական գործ՝ երկու կոռուպցիոն բնույթի, իսկ մյուս երկու գործերը վերաբերում են նրա կողմից հրապարակային հնչեցված արտահայտություններին»։