Մամուլ

Հոգևորականների առնչությամբ նոր գործ է հարուցվել. «Ժողովուրդ»

Հոգևորականների առնչությամբ նոր գործ է հարուցվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քննչական կոմիտեում հայ առաքելական եկեղեցու հոգևորականների առնչությամբ նոր քրեական գործ է հարուցվել։

Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ այսօր վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտե են կանչել Արագածոտնի թեմի մի քանի հոգևորականների՝ հարցաքննության։ Իրավապահ համակարգից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հոգևորականներին հորդորել են ժամը 10:00-ին լինել քննչական կոմիտեում ու հարուցված նոր քրեական վարույթով կոնկրետ հարցերի պատասխանել։ Ասել է թե՝ այսօր վաղ առավոտյան Արագածոտնի թեմի մի քանի հոգևորական կոմիտեում պետք է լինեն»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական