Մամուլ

Ակտիվ զննության են ենթարկվում հոգևորականների հեռախոսները. «Ժողովուրդ»

Ակտիվ զննության են ենթարկվում հոգևորականների հեռախոսները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արագածոտնի թեմի հոգևորականներին և նրանց ընտանիքի անդամներին պատկանող անձնական իրերը վերադարձնելու միջնորդությունը ՀՀ քննչական կոմիտեն հետաձգել է։ Ասել է թե՝ հրաժարվել է հոգևորականների հեռախոսները, երեխաներին պատկանող պլանշետները և այլ իրերը վերադարձնել, քանի որ, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, այս պահին իրավապահ համակարգում ակտիվ զննության են ենթարկվում հոգևորականների հեռախոսները։

Հիշեցնենք, որ անցած ամիս՝ հոկտեմբերի 15-ին, իրավապահները լայնածավալ խուզարկություններ էին իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների և Հայ Առաքելական Եկեղեցու քաղաքացիական աշխատակիցների տներում։ Փաստաբանների փոխանցմամբ, խուզարկությունների ընթացքում առգրավվել են ոչ միայն հոգևորականների, այլև նրանց ընտանիքի անդամներին պատկանող հեռախոսները, երեխաների պլանշետները և տարբեր անձնական իրեր։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին ձերբակալվել էին Արագածոտնի թեմի առաջնորդը, Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը, Արագածոտնի թեմի երեք աշխատակից՝ հաշվապահը, գանձապետը և ռեֆերենտը։ Ընդհանուր առմամբ ձերբակալված հոգևորականների թիվը հասել էր 12-ի»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական