Մամուլ

Ո՞վ կգլխավորի Քոչարյանի թիմի նախընտրական ցուցակը. «Հրապարակ»

Ո՞վ կգլխավորի Քոչարյանի թիմի նախընտրական ցուցակը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախընտրական աժիոտաժ է սկսվել ոչ միայն իշխանության թիմում, այլև՝ ընդդիմադիր շրջանակներում։

Օրինակ, Ռոբերտ Քոչարյանի թիմում այս պահին քննարկման ամենաակտուալ հարցն այն է, թե ով է գլխավորելու նախընտրական ցուցակը։ Թեպետ Ռ․ Քոչարյանն իր վերջին ասուլիսում պատասխանեց այդ հարցին՝ որ դա կախված կլինի նրանից, թե, ըստ սոցիոլոգիական տվյալների, ով կունենա առավելագույն հնարավորություն, այսինքն` ամենաբարձր ռեյտինգը: Եվ ասաց, որ այդ հարցի պատասխանը կունենան հունվար-փետրվարին: Սակայն նրա թիմակիցներին, պարզվում է, այդ հարցը հանգիստ չի տալիս։

Ոմանք կարծում են, որ չնայած 2-րդ նախագահի վարկանիշը մինչ այս պահը ամենաբարձրն է իրենց թիմում, սակայն նա էստաֆետը հանձնելու է որդուն՝ Լևոնին, որն արդեն քանի տարի է՝ քաղաքականության մեջ է, ԱԺ պատգամավոր է: Դրան նպաստում է նաև այն, որ Լևոն Քոչարյանը վերջին ամիսներին մարզերից տուն չի գալիս` շարունակ հանդիպումներ է ունենում մարդկանց հետ։

Այս ընտրություններին չեն կարող նախորդ սցենարը կրկնել, երբ ցուցակը գլխավորում էր երկրորդ նախագահը, իսկ որդին 50-րդն էր, հասկանում են, որ նախկին` 2021-ի ցուցանիշը չեն գրանցի, իսկ այդ դեպքում կոռեկտ չի լինի առաջին անցողիկ տասնյակում ընդգրկել թե՛ հոր, թե՛ որդու անունները»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական