Մամուլ

Միջադեպի պատճառով «Արթիկ» ՔԿՀ պետը պաշտոնին հրաժեշտ է տվել. «Հրապարակ»

Միջադեպի պատճառով «Արթիկ» ՔԿՀ պետը պաշտոնին հրաժեշտ է տվել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀ քրեակատարողական հիմնարկներում, բառի բուն իմաստով՝ քաոս է։ Օրերս «Արթիկ» ՔԿՀ-ում բունտ էր։ Քրեական ենթամշակույթ կրող 3 դատապարտյալի տեղափոխել էին այլ ՔԿՀ-ներ, որից հետո կալանավորներն անհնազանդության էին դիմել։

ՔԿԾ-ն պարզաբանում տարածեց, որ «Արթիկ» ՔԿՀ-ում քրեական ենթամշակույթի, արգելված իրերի դեմ պայքարի, խցերից չթույլատրված առարկաների և կահույքի դուրսբերման աշխատանքները ազատազրկվածների մոտ առաջացրել են դժգոհություններ։

Տեղեկացանք, որ պաշտոնանկ է արվել ՔԿՀ պետ, արդարադատության գնդապետ Լևոն Հովհաննիսյանը։ Նա 2024 թ. մայիսին էր նշանակվել։ Սակայն ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանը կրքերը հանդարտեցնելու համար պաշտոնանկ է արել նրան։ Որոշ տեղեկություններով, նոր պետ է նշանակվելու՝ «Սևան» ՔԿՀ-ի պետ Արտակ Ղազարյանը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական