«Հրապարակ» օրաթերթը գրում է. «2022 թվականին ՔՊ-ն Ընտրական օրենսգրքում փոփոխություններ է իրականացրել, որով բարձրացրել են կուսակցությունների դաշինքների անցողիկ շեմը:
Ըստ այդմ՝ մեկ կուսակցության համար անցողիկ շեմը 4 տոկոս է․ մինչև 3 ուժից ձևավորված դաշինքի համար՝ 8,4 և ավելի ուժերի դեպքում՝ 10 տոկոս։ Նախորդ օրենսգրքում պարտադիր պահանջ կար, որ ԱԺ պետք է անցնի նվազագույնը 3 ուժ։ Օրինակ, 2017-ին երեք ուժից ձևավորված «Ելք» դաշինքը խորհրդարան է անցել 7,7 տոկոսով։ Այսինքն՝ այսօրվա փոփոխությունները եթե արված լինեին այն ժամանակ, ապա այդ դաշինքը խորհրդարան չէր անցնի։
Ի դեպ, այս կարգավորումն ուժի մեջ է մտնելու հաջորդ հերթական ընտրությունների նշանակման օրը՝ 2026-ին, եթե արտահերթի գնան, կլինի հին ձևով»։