Մամուլ

Ընդդիմադիրներն արհամարհեցին սեփական նախագիծը. «Հրապարակ»

Ընդդիմադիրներն արհամարհեցին սեփական նախագիծը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ՔՊ-ն մերժեց «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագիծը, որը ներկայացրել էր «Պատիվ ունեմ» խմբակցությունը, և որը, կարճ ասած, իմպիչմենտի հիմքերի մասին նախագիծն է։

Այն գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությունն էր ստացել:

Իսկ ԱԺ լիագումար նիստում չընդգրկվեց, քանի որ օրակարգ մտցնելու հարցին ստացավ 48 դեմ, 24 կողմ և 2 ձեռնպահ ձայն։

Որ իշխող թիմը ոչ մի պարագայում չէր ընդունելու նախագիծը, ի սկզբանե պարզ էր, բայց որ ընդդիմությունն էլ մատների արանքով կնայեր այդ նախագծին` չէր ներկայանա նիստին, մանավանդ՝ նախագծի հեղինակ ֆրակցիայի պատգամավորները, դժվար էր պատկերացնել:

Իսկ նախագծի քվեարկությանը բացակայում էին ՊՈՒ-ից Թագուհի Թովմասյանն ու Մարտուն Գրիգորյանը՝ չհաշված հավերժ բացակայող Իշխան Զաքարյանին, «Հայաստան» դաշինքից էլ՝ 7 պատգամավոր»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական