«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Շուրջ 4 ամիս է, ինչ Դիլիջան քաղաքը և հարակից 6 գյուղերը՝ Գոշը, Թեղուտը, Հաղարծինը, Հովքը, Խաչարձանն ու Աղավնավանքը, նոտար չունեն։
Դիլիջան համայնքի բնակիչները նոտարական գործարքների համար ստիպված են հավելյալ փող և ժամանակ ծախսել, կտրել մոտ 35 կմ ճանապարհ, հասնել Վանաձոր կամ Իջևան։
Դիլիջանում երկար տարիներ նոտար աշխատած, ծագումով Վանաձոր քաղաքից Ալբերտ Եգանյանն այս տարի տեղափոխվել է Վանաձոր և այնտեղ է նոտար աշխատում։
Դիլիջան քաղաքից հայտնեցին, որ արդարադատության նախարարությունը Դիլիջանում նոտար աշխատելու համար մրցույթ է անցկացրել, և առաջիկա մեկ ամսվա ընթացքում Դիլիջանը նոտար կունենա։ Դիլիջանցիները հույսով սպասում են»։