Մամուլ

Խորհրդարանում՝ լսումներ, իսկ Բաղրամյան պողոտայում՝ հանրահավաք. «Ժողովուրդ»

Խորհրդարանում՝ լսումներ, իսկ Բաղրամյան պողոտայում՝ հանրահավաք. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 26-ին Ազգային ժողովում նախատեսվում են խորհրդարանական լսումներ իմպիչմենտի վերաբերյալ։ Նախաձեռնությունը ներկայացրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ լսումներին հրավիրված են տարբեր քաղաքական ուժերի առաջնորդներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և գործիչներ։ Նրանք հնարավորություն կունենան հանդես գալու ելույթներով՝ ներկայացնելով իրենց դիրքորոշումները գործող իշխանության և իմպիչմենտի վերաբերյալ։

Միևնույն ժամանակ խորհրդարանի շենքի առջև ակնկալվում է հանրահավաք։ Ինչպես հայտնի դարձավ մեզ, հանրահավաքը կազմակերպել է հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։ Միջոցառումը կկայանա ԱԺ-ի Բաղրամյան-Դեմիրճյան մուտքերի մոտ, որից հետո նախատեսվում է երթ։

Այս զարգացումները վկայում են, որ քաղաքական դաշտում լարվածությունը չի թուլանում։ Իմպիչմենտի թեման, որը վերջին ամիսներին ակտիվորեն շրջանառվում է ընդդիմության շրջանակներում, հասել է նոր փուլ։ Ակնհայտ է՝ թե՛ խորհրդարանի դահլիճում, թե՛ փողոցում հնչելու են ծանրակշիռ գնահատականներ և սուր քննադատություններ»։

Գնահատեք հոդվածը

1.0 /5
1
գնահատական