«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 22-ին ՀՅԴ-ն զրպարտության և վիրավորանքի մի քանի հայց է ներկայացրել ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանի, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի դեմ: ՀՅԴ շահերը ներկայացնող փաստաբան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ նրանք Ղարաբաղի կորուստը փորձել են Դաշնակցությանը մեղսագրել:
Լուսինե Բադալյանից ՀՅԴ-ն 3 մլն դրամ է պահանջում՝ որպես զրպարտության հետևանքով կրած ոչ նյութական վնասի փոխհատուցում, Գևորգ Պապոյանից` 3 մլն, որից 2 մլն-ն՝ զրպարտության, 1 մլն-ն՝ վիրավորանքի համար, Արամ Սարգսյանից՝ 3 մլն դրամ»: