Մամուլ

Արմեն Դանիելյանը խաբե՞լ է դատավորներին. «Ժողովուրդ»

Արմեն Դանիելյանը խաբե՞լ է դատավորներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԲԴԽ անդամ Արմեն Դանիելյանի՝ Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվելու հանգամանքը դատական համակարգում շոկային է եղել: Պարզվում է, որ դատական համակարգի շատ դատավորներ խաբված են համարել իրենց։ Ինչո՞ւ:

Բանն այն է, որ 2024 թվականի մայիսի 3-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգում ներառված էր Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության հարցը, ու թեկնածուն էր Արմեն Դանիելյանը։ Նա հայտարարել էր, որ եթե ընտրվի ԲԴԽ անդամ, խոստանում է, որ առաջխաղացման ցուցակում չի ներառվի, կմնա իր տեղում: Եվ դատավորները, լսելով նրա ելույթը, քվեարկել էին նրա օգտին ու ընտրել ԲԴԽ անդամ։

Սակայն Դանիելյանը, խաբել է: Մեկ տարի անց նա հայտնվեց առաջխաղացման ցուցակում, և ՔՊ -ն էլ ընտրեց նրան Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու, որպեսզի Դանիելյանը նշանակվի դատավոր։

Դատական համակարգում երեկ մասնակից բոլոր դատավորները իրենց խաբված համարեցին:

Ինչո՞ւ Արմեն Դանիելյանը խաբեց դատավորներին. այս հարցի պատասխանը «Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ-ում փորձում էր ստանալ անձամբ նրանից, սակայն Դանիելյանը հորդորեց բոլոր հարցերով դիմել դեպարտամենտ՝ այդպիսով հրաժարվելով պատասխանատվությունից:

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներն էին ԲԴԽ անդամ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, դատավորներ Լուսինե Աբգարյանը և Նելլի Բաղդասարյանը»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական