Մամուլ

«Տուլիկ» տանելու հոգսը կիսել են. «Հրապարակ»

«Տուլիկ» տանելու հոգսը կիսել են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ի տարբերություն Բագրատ սրբազանի, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի տեսակցությունն արգելված չէ, եւ պարբերաբար «Երեւան-Կենտրոն»` ԱԱԾ-ին կից մեկուսարան նրան այցի են գնում փաստաբանները, մերձավորները, նաեւ՝ ընդդիմադիրները։ Սրբազանին այցելողները պատմում են, որ նրա «դուխը» տեղն է, հումորը՝ եւս: Ասում են՝ իմանալով, որ իրեն գաղտնալսում են, շարունակ հումորներ է անում ` հատուկ գաղտնալսողների համար: Նաեւ աղոթք ու պատարագ է կարդում «կլյուչնիկների», ՔԿՀ աշխատողների համար։

Հիշեցնենք, որ սրբազանները նստած են նույն խցում։ Նրանց հարազատները «տուլիկ» տանելու հոգսը կիսել են իրար մեջ` 2 շաբաթ Միքայել Աջապահյանի, 2 շաբաթ` Բագրատ սրբազանի մերձավորներն են ուտելիք հասցնում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական