Մամուլ

Աղազարյանը նորից համագումար կանի. «Հրապարակ»

Աղազարյանը նորից համագումար կանի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարության պետական ռեգիստրը մերժել էր գրանցել ՔՊ-ական նախկին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած նոր կուսակցությունը՝ ՄԱՍԿ-ը` Միասնական ազգային սահմանադրական կուսակցությունը, որի հիմնադիր համագումարն անցած տարեվերջին էր կայացել։

Պետռեգիստրից նրանք դիտողություններ են ստացել և հոկտեմբերի 4-ին նոր համագումար են հրավիրելու, որպեսզի շտկեն մատնանշված թերացումները:

Այս անգամ համագումարը կլինի ոչ թե «Մարիոթ»-ում, այլ՝ Կույրերի միավորման շենքում, որը դահլիճի վարձակալության համար անհամեմատ ավելի համեստ գներ է պահանջում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական