Մամուլ

ԼՂ-ից տեղահանվածները ՌԴ են գնում. «Հրապարակ»

ԼՂ-ից տեղահանվածները ՌԴ են գնում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանությունը ոչ միայն որոշել է Արցախի էջը փակել, այլև արցախցիների սոցիալական խնդիրները լուծելու ցանկություն չունի: Ամիսներ առաջ դադարեցվել էր սոցիալական աջակցության ծրագիրը՝ տասնյակ-հարյուրավոր արցախցիների, բառի բուն իմաստով, թողնելով փողոցում՝ զրկելով բնակարանի վարձը վճարելու գումարներից։

Մեզ պատմեցին, որ վերջին ամիսներին արցախցիները զանգվածաբար գնում են Ռուսաստան և կամավորագրվում ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցելու համար ձևավորված կամավորական ջոկատներին, մասնավորապես՝ Արբատին, որտեղ պայմանագրային զինծառայողներին բավականին բարձր աշխատավարձեր են վճարում: Պատերազմի մասնակիցներին և նրանց ընտանիքների անդամներին նաև արագացված կարգով ՌԴ քաղաքացիություն են շնորհում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական