Մամուլ

Սամվել Կարապետյանը հարցաքննվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԱԾ մեկուսարան՝ գործարար Սամվել Կարապետյանի մոտ, դարձյալ քննիչ է գնացել ու հարցաքննել, այս անգամ ենթադրյալ փողերի լվացման գործով։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գործարարը ցուցմունք է տվել և հայտնել, որ այն, ինչի համար իրեն մեղադրում են, անհեթեթություն է։

Փաստացի՝ գործարար Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեի կողմից 3 անգամ հարցաքննվել է. 2 անգամ «մեր ձևով» արտահայտության համար, և մեկ անգամ էլ՝ փողերի լվացման մեղադրանքի շրջանակում։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա վերջին հարցաքննությունը կարճ է տևել. գործարարը պնդել է, որ այն, ինչի համար իրեն մեղադրում են, անհիմն անհեթեթություն է, և ըստ էության այլ ասելիք չի եղել, որովհետև, փաստաբանների գնահատմամբ, սա հնարովի մեղադրանք է»: