«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն անցել է ընդդիմադիրներին տուգանելուն։
Օրեր առաջ 300 հազար դրամով տուգանել են Մասիս համայնքի ընդդիմադիր ղեկավար Դավիթ Համբարձումյանին, որը «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածուն է։
Հանձնաժողովը հիմք է ընդունել մի հոդված, որտեղ գրված է, որ Մասիսի համայնքապետարանը 384 մլն դրամի պայմանագիր է կնքել ավագանու անդամ Կարեն Արամայիսյանի հոր ու եղբոր ընկերության հետ։
ԿԿՀ-ն գտել է, որ կա շահերի բախում, քանի որ Արամայիսյանը 2021թ. ընտրություններին մասնակցել է «Դավիթ Համբարձումյան» դաշինքով և այժմ ավագանու անդամ է։
Ըստ հանձնաժողովի՝ Համբարձումյանը պարտավոր էր շահերի բախման մասին գրավոր հայտարարություն ներկայացնել իրենց, ինչը չի արել։ Համայնքապետի փաստաբան Տիգրան Աթանեսյանը մեզ ասաց, որ այդ հարցով սկսել են զբաղվել համայնքապետարանի իրավաբանները` նրանք բողոքարկելու են այդ որոշումը»։