Մամուլ

ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն բանակցությունների մե՞ջ են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է` լուրեր կան ՀԱԿ-ՀՀԿ բանակցությունների մասին, որ հաջորդ ընտրություններին նոր ճակատով, նոր դեմքով մասնակցեն։

Կողմերը, իհարկե, հերքում են և հերքելու են, քանի դեռ այն միս ու արյուն չի ստացել:

Սակայն պարբերաբար լրատվամիջոցներում լուրեր են սպրդում այդ մասին: Մոտ մեկ տարի առաջ լուրեր տարածվեցին, թե նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, նախկին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը և ուրիշներ բանակցում են հնարավոր միավորման շուրջ։

Հիմա լուրեր կան, որ տարբեր կոնֆիգուրացիաներ են քննարկվում:

Օրինակ, այս անձանց մի մասը կարող է լինել, կարող է և չլինել: Կարող են միանալ նաև «Ապրելու երկիրը», Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի «Հաղթանակ» կուսակցությունը, անգամ Էդմոն Մարուքյանի ԼՀԿ-ի անունն է հնչում: Այսինքն, այն բոլոր անձանց և ուժերի, որոնք ո՛չ նախկինների հետ են ասոցացվում, ո՛չ ներկաների և կարող են հավակնել «երրորդ ուժի» տեղին»։