«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վատիկանում ՀՀ նախկին դեսպան՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը մոտ մեկուկես ամիս առաջ եղել է Վրաստանում և կնոջ հետ հարսանիքի է մասնակցել: Մինասյանի մտերիմներից մեկի՝ «Պնդուկ» մականունով Արմեն Պետրոսյանի որդու հարսանիքն է եղել:
Հարսանիքի քավորը Միքայել Մինասյանն է։ Պետրոսյանը ժամանակին «Ջազվե» սրճարանային ցանցի տնօրենն էր, անցնում է քրեական գործով և վերջին տարիներին լքել է Հայաստանը։ Ի դեպ, համացանցում հարսանիքից տեսանյութեր են տարածվել»։