«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ Ազգային ժողովը վերջնականապես ընդունեց օրինագիծն այն մասին, որ քաղաքացիները, ովքեր կբոյկոտեն հանրային տրանսպորտի սակագնի վերաբերյալ և չեն վճարի, կտուգանվեն: Կտուգանվեն նաև այն քաղաքացիները, որոնք կօգտագործեն այլ անձի համար նախատեսված, արտոնյալ պայմաններով տրված քարտերը, օրինակ՝ տատիկ-պապիկների, հաշմանդամություն ունեցող անձանց և այլոց:
Կարճ ասած՝ 150 դրամ դարձնելուց հետո տուգանքի միջոցով փորձ է արվում տրանսպորտային մուտքերը ավելացնել՝ մոտեցնելով 100%-ի: Մեզ փոխանցում են, որ վերահսկողությունը շատ խիստ է լինելու»։