Մամուլ

Կարապետյանի պաշտպանները դեռ չեն ստացել կարճման որոշումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր լրանում է վերջնաժամկետը, և պարզ կլինի՝ դատավոր Արմեն Դանիելյանը կկարճի՞ Սամվել Կարապետյանի վերաբերյալ բողոքի գորըծը, որի առնչությամբ փաստաբանները հայտարարել էին, թե հետ են վերցնում բողոքը, թե՞ այլ գործընթաց է պլանավորել քաղաքական իշխանությունը:

Փաստ է, որ հունիսի 23-ին բարերարի պաշտպանները հայտարարեցին, որ հետ են վերցրել նրա կալանքի դեմ բողոքը, քանի որ չեն վստահում դատավոր Արմեն Դանիելյանին, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պաշոնապես տեղեկացավ, որ երեկվա դրությամբ պաշտպանները դեռ չեն ստացել կարճման որոշումը։