Մամուլ

Հովիկ Աբրահամյանի գործի նախաքննությունն ավարտվել է. «Ժողովուրդ»

Հովիկ Աբրահամյանի գործի նախաքննությունն ավարտվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018 թվականից սկսած քրեական հետապնդումների գործընթացում գտնվող ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործով նախաքննությունն ավարտվել է: «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ գործը դատարան կհասնի առաջիկա օրերին:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 13-ին Հովիկ Աբրահամյանը հանրության համար անակնկալ կերպով ձերբակալվեց, ապա դատարանը որոշեց նրա նկատմամբ տնային կալանքի ռեժիմ սահմանել: Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով՝ փողերի լվացում, պաշտոնեական լիազորությունների չարաշահում և ձեռնակատիրական գործունեությանն ապօրինի մասնակցություն:

Իսկ իրականում Հովիկ Աբրահամյանը իշխանության տեսադաշտում է հայտնվել այն բանից հետո, երբ Երևանում հանդիպել է Սամվել Կարապետյանին և միասին տեսակցել են Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: Հովիկ Աբրահամյանին կասկածում են հեղաշրջման փորձի համար»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական