«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Գործարար-բարերար Սամվել Կարապետյանը, ով արդեն երկու օր է, ինչ գտնվում է Արմավիրի քրեակատարողական հիմնարկում, պահվում է խիստ հսկողության պայմաններում։
Իրավապահ շրջանակների մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Կարապետյանը մեկուսացված է, գտնվում է կարանտինային ռեժիմում և պատիժը կրում է միայնակ։ Նրա խցի դռան մոտ շուրջօրյա հսկողություն է սահմանված։
Արմավիրի ՔԿՀ-ն համարվում է ամենախիստ և ամենաբարդ պայմաններով քրեակատարողական հիմնարկներից մեկը Հայաստանում, որտեղ պահվում են և՛ դատապարտյալներ, և՛ կալանավորներ»։