Մամուլ

Ինչ է նվիրել Մատվիենկոն Ալեն Սիմոնյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձևաթղթի», ստացել է նվեր՝ սուրճի բաժակ՝ իր տակդիրով, 120 հազար ՀՀ դրամ արժողությամբ։

Այս թանկարժեք բաժակը Ալեն Սիմոնյանին նվիրել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, ով հունիսի 5-ին պաշտոնական այցով Երևան էր ժամանել։ Մատվիենկոն Հայաստանում էր հունիսի 5-6-ը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոստացել էր, որ օդանավակայանում անձամբ է դիմավորելու Վալենտինա Մատվիենկոյին։