«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ից հեռացած և նոր կուսակցություն հիմնած Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը քաղաքական նոր բևեռ են ուզում ձևավորել, որը կլինի նախկին նախագահների ուղեծրից դուրս։ Երեկ նրանք առաջին հանդիպումն են ունեցել ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հետ։ «Քննարկվեց ներքաղաքական զարգացումների կոնտեքստում ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիա ապահովելու համար ճանապարհային քարտեզի նախագիծ։
Որոշվեց՝ կոնսոլիդացիայի խնդիրը լուծելու համար համատեղել երկու կուսակցությունների ջանքերը»,- երեկ տեղեկացրեց Հակոբ Ասլանյանը։
ՄԱՍԿ-ը մտադիր է հանդիպել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի, ինչպես նաև՝ «Միասնություն» շարժման հետ, որի ղեկավարն Արման Վարդանյանն է»։