«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վաղը Ազգային Ժողովը պետք է վերջապես ավարտի Կառավարության ներկայացրած 2024 թվականի բյուջեի կատարողականը։ Եվ քանի որ օրակարգում շատ հարցեր կան, բայց այս տարվա նստաշրջանն ավարտվում է, և սա վերջին նիստն էր Ազգային Ժողովի հերթական նստաշրջանի, ուստի վաղը այն պետք է արվարտվի ՀՀ օրհներգով: Որքան էլ, որ հայրենի իշխանությունները նպատակ ունեին ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին զրկել անձեռնմխելիությունից, և դրա համար պետք է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը գար խորհրդարան, իշխանությունները, սակայն, չեն հասցնում այս նստաշրջանում այդ հարցը լուծել:
Երեկոյան՝ 18:00-ին նստաշրջանն ավարտվում է. հետո ԱԺ խորհուրդը պետք է նիստ հրավիրի և արտահերթ նստաշրջան։
Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ արտահերթ նիստերը կմնան հաջորդ շաբաթների համար, ու այդ ժամանակ նոր կքննարկվեն բոլոր հարցերը, որոնք օրակարգում էին, բայց չհասցրին քննարկվել:
Ստացվում է՝ իշխանություններին չի հաջողվում այս նստաշրջանով ընդդիմադիր երկու պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկել, և քրեկան վարույթի շրջանակում նրանց ներառել քննությունում»։