Մամուլ

«Դվինում» նշվել է Ռուսաստանի օրը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայ քաղաքական էլիտան «Դվին» ռեստորանային համալիրում հունիսի 12-ին նշել է Ռուսաստանի օրը, որի ընթացքում ելույթ է ունեցել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Միջոցառումը փակ է եղել լրատվամիջոցների համար: Մեր աղբյուրը պատմեց, որ ներկա են եղել գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Անգամ կատակեց՝ Ռուսաստանը Հայաստանում կարողացավ միավորել քաղաքական խայտաբղետ ներկապնակը:

Իշխանությունից եւս բազմաթիվ ներկայացուցիչներ են եղել՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Քննչական կոմիտեի ղեկավարը, ինչպես նաեւ՝ ուժային այլ կառույցների ներկայացուցիչներ, հայաստանաբնակ ռուս ընտանիքներ, գործարարներ»։